Աշխարհի ամենագեղեցիկ 9 ջրվեժները (լուսանկարներ)
ЛАЙФԿան ջրվեժներ, որոնք իրենց գեղեցկությամբ շլացնում են բոլորին:
Ստորև ներկայացնում ենք աշխարհի ամենագեղեցիկ 9 ջրվեժները:
1. Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների թվին է պատկանում Պլիտվիցայի ջրվեժը, որը գտնվում է Խորվաթիայի լեռներում, Բոսնիայի և Հերցեգովինայի հետ սահմանի մոտ:

2. Ռամոնա ջրվեժը գտնվում է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում. Ջրվեժի բարձրությունը 37մ է:

3. Իգուասու ջրվեժը գտնվում է Բրազիլիայի ու Արգենտինայի սահմանային հատվածում և համարվում է բնության 7 հրաշալիքներից մեկը: Իրականում Իգուասուն միայն մեկ ջրվեժ չէ, այլ մի ամբողջ համակարգ` կազմված 275 ջրվեժներից:

4. Դեթիան ջրվեժը Վիետնամում հայտնի է Տխակ Պան Գի անվամբ և ունի 30մ բարձրություն:

5. Մեկ այլ հայտնի ու շատ գեղեցիկ ջրվեժ էլ գտնվում է Զիմբաբվեում: Վիկտորիայի բարձրությունը 108 մետր է, հզորությունը` 1 մլն լիտր ջուր մեկ վայրկյանում:

6. Խավասու ջրվեժն աշխարհում ամենաշատ նկարվող ջրվեժն է: Ջրվեժն իր անունը ստացել է ջրի աստված Խավասուի անունից:

7. Կուբայում գտնվող Էլ Նիչո ջրվեժը Կուբայի երկրորդ ամենաբարձր կետն է:

8. Անխելի ջրվեժն ամենաբարձրն է աշխարհում: Նրա բարձրությունը 979 մետր է, որը 15 անգամ ավելի մեծ է, քան հանրահայտ Նիագարայինը: Անխելի ջրվեժը գտնվում է Վենեսուելայի Կանամայի ազգային զբոսայգում:

9. Անհնար է գեղեցիկ ջրվեժների շարքում անտեսել Նիագարա կոչվող հրաշքը: Ջրվեժը գտնվում է ԱՄՆ-ի հյուսիսարևելյան հատվածում, որտեղ ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են հյուրընկալվում: Այն աշխարհի ամենահզոր ջրվեժներից մեկն է. մեկ վայրկյանում մոտ 2.8 մլն լիտր ջուր բարձրությունից գահավիժում է ներքև:




