Անգամ Ադրբեջանի նման պետությունն է հրաժարվել հնդկական սերիալներից, իսկ մենք՝ ոչ
ФОТОԼիլիթ Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում շարունակվում է համատարած հնդիկացումը և հնդկացավը: Հիմա ուզում եմ օրերը հաշվել, թե մյուս հեռուստաալիքները քանի օր կդիմանան այս գայթակղությանը և իրենք էլ չեն անցնի հնդկական սերիալներով հայ ժողովրդի ուղեղների լվացման սուրբ գործին:
Երեկ սկսվեց Արմենիա ԹՎ-ի սերիալը, իսկ ես հիմարաբար հույս ունեի, որ հետ կկանգնեն այդ որոշումից: Եվ քանի որ ես չեմ կարողանում հաշտվել եթերն այս աստիճան աղբակույտ դարձնելու մտքին, փորձեցի ուսումնասիրել հնդկական սերիալներ ցուցադրելու համաշխարհային պրակտիկան, եթե այդպիսի բան, իհարկե, կա: Ու գիտե՞ք՝ ինչ պարզեցի. պարզվում է՝ մեր հարևան երկիրը վաղուց հրաժարվել է հնդկական սերիալներից: Ադրբեջանում պետական մակարդակով արգելված է այդ աղբը եթեր հեռարձակել: Դե մտածեք, թե ինչ եք անում... Անգամ Ադրբեջանի նման հետամնաց ու դեգեներատ պետությունը հասկացել է, որ նման բան չի կարելի ցուցադրել:
Հետո փորձեցի մի քանի բան պարզել այդ «հրաշք» սերիալի մասին, որի ցուցադրությանը կողմ մարդիկ ինձ հոշոտում են դեմ լինելու համար:
Պարզվեց՝ դա բավականին ռեյթինգային սերիալ է, ցուցադրվել է մի շարք երկրներում ու բոլոր տեղերում նույն մեծ «սերն է վայելում»: Հիմա հարց. էլ ինչու՞ է աշխարհը զարգանում, ինչու՞ են զարգանում տեխնոլոգիաներն ու մարդու հնարավորությունները, եթե ուղեղը շարունակում է մնալ հնդկական սերիալ նայելու մակարդակին:
Եկեք ջնջվենք սոցիալական ցանցերից, չկարդանք թերթեր ու գրքեր, չհետաքրքրվենք աշխարհում կատարվող իրադարձություններով. հնդիկները լավ մտածել են մեր զարգացման մասին, նստենք ու 1900 սերիայանոց սերիալ սկսենք նայել:
Ինչ ասեմ, Ռամը ձեզ օգնական... Եթե դուք դեռ չեք նայում հնդկական սերիալ, ապա մենք ձեր տուն էլ կգանք...