Սննդակարգում մսի բացակայությունն իջեցնում է իմունիտետը
ЛАЙФՄսի բացակայությունը սննդակարգում մեծացնում է իմունիտետի իջեցման ռիսկը: Այս մասին հայտնում է ru.golos.ua-ն՝ հղում անելով Լ. Մեդվեդի անվան Էկոհիգիենայի և թունաբանության ինստիտուտի դիետոլոգիայի և բժշկական-կանխարգելիչ միջոցների կլինիկական հետազոտությունների բաժնի պետ Պյոտր Կարպենկոյին:
«Կենդանական ծագման սպիտակուցները պարտադիր պետք է առկա լինեն սննդակարգում: Բուսական սպիտակուցներն ամբողջովին չեն բավարարում օրգանիզմի պահանջմունքները, չեն յուրացվում այնպես, ինչպես կենդանականները, դրանք ոչ լիարժեք են ամինաթթվային կառուցվածքով: Այդ պատճառով պահք պահողների իմունիտետը ընկնում է»,- ասել է նա:
Միաժամանակ փորձագետը նշել է, որ միսը սննդակարգում կարելի է հաջողությամբ փոխարինել ձկնեղենով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



