Պուտին-Էրդողան բանակցությունները նախատեսված են հաջորդ տարվա առաջին կիսամյակում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները նախատեսված են 2017 թվականի առաջին կիսամյակում: Վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ռուս-թուրքական բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած ասուլիսում:
Երեքշաբթի Մեդվեդևը բանակցություններ է վարել Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմի հետ, ով աշխատանքային այցով ՌԴ-ում էր:
«Մենք պայմանավորվել ենք արագացնել ծրագրերի նախագծային փաստաթղթերի պատրաստումը, նաև պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստի համար, որը նախագահների մակարդակով նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում»,- ասել է Մեդվեդևը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



