13 բան, որոնց մասին տղան մտածում է համբուրվելիս
ФОТО1. «Ինչպե՞ս վարվեմ: Նա ուզո՞ւմ է համբուրել ինձ: Ես դանդաղ կմոտենամ, որպեսզի նկատեմ, երբ նա ցանկանա հետ գնալ: Այսպես-այսպես, նա դեռ հետ չի գնացել, լավ նշան է... Բայց չէ՞ որ դա դեռ ոչինչ չի ասում: Շարունակեմ շարժվել, մինչեւ մեր շուրթերը դիպչեն իրար»:
2. «Ինչ անհարմար դիրք է... Վիզս ցավում է, բայց եթե շրջեմ գլուխս, նա կարող է փոխել միտքը»:
3. «Գուցե պետք էր շրթունքներիս հիգիենիկ շրթնե՞րկ քսել: Ես ընդհանրապես հիգիենիկ շրթներկ ունե՞մ»:
4. «Պատահաբար բերանիցս վատ հոտ չի՞ գալիս: Հարկավոր էր անանուխի կոնֆետ ուտել համբուրվելուց առաջ»:
5. «Ես պետք է շունչ քաշեմ, բայց եթե նրան դա դուր չգա՞: Ավելի լավ է՝ պահեմ շնչառությունս... Գրողը տանի, արդեն գլուխս պտտվում է: Հարկավոր է շնչել: Այ քեզ բան... հիմա էլ շատ ուժեղ եմ շնչում, եւ դա սարսափելի է»:
6. «Իմ ատամները ծո՞ւռ են: Պետք էր լսել ատամնաբույժին եւ գիշերը ֆիքսատոր դնել»:
7. «Գուցե ժամանակն է համբույրին ավելացնել լեզո՞ւն: Կամ էլ նախաձեռնությունը նրա՞ն թողնել: Լավ, ես պարզապես ուզում եմ անել դա: Հասկանալի է, մենք դեռեւս տարբեր փուլում ենք: Գուցե նրան դո՞ւր եկավ իմ մանեւրումը»:
8. «Օյ, պատին սարդ կա: Թե՞ տերեւների ստվերն է: Ո՛չ, սարդ... Թե, ամեն դեպքում, ստվեր: Գրողը տանի, ես պետք է պարզեմ դա»:
9. «Ի՞նչ անեմ ձեռքերս: Չէ՞ որ դրանք հասկանում են, թե ինչ համբույր է: Եթե դնեմ նրա հետույքին, գերսեքսուալ կլինի, եթե ազդրին՝ սովորական... Եթե մազերի մեջ մխրճեմ, համբույրը կրքո՞տ կլինի: Ընդհանրապես, որտե՞ղ է ձեռքերի համար չեզոք գոտին: Ծնկնե՞րը»:
10. «Աղջիկներին ընդհանրապես դո՞ւր է գալիս, թե ինչպես եմ համբուրվում: Այն աղջկան, որին 10-րդ դասարանում համբուրեցի, դուր եկավ... Իսկ եթե նա խղճահարությունից ելնելով ստե՞ց: Իսկ եթե բոլոր աղջիկները, որոնց հետ համբուրվել եմ, հազիվ են դիմացել եւ չեն ասել, որ ես պիտբուլի պես եմ համբուրվում...»:
11. «ՍՊԱՍԵՔ, ԵՍ ԻՆՉ Է, ԱՇԱԿԵՐՏԻ ՊԵ՞Ս ԵՄ ՀԱՄԲՈՒՐՎՈՒՄ»:
12. «Մենք համբուրվում ենք արդեն 30 վայրկյան, գուցե ժամանակն է ձեռքս նրա կրծքի՞ն դնեմ: Ձեռքը կրծքին՝ տղամարդու ամենահամարձակ խաղադրույքն է»:
13. «Ահա այսպես, նա չվրդովվեց, ամեն ինչ կարգին է: Ինչպես է հոգնել ծնոտս...»:
Աղբյուրը՝ uduba.com