Ռեկորդային քանակության ռուսաստանցիներ են ԱՄՆ-ում ապաստան խնդրում
МЕЖДУНАРОДНОЕ2016-ին ԱՄՆ-ում ապաստան խնդրող ռուսաստանցիների քանակը ռեկորդային է եղել վերջին 12 տարիների համար, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։
2015-ի վերջից մինչեւ 2016-ի սեպտեմբերի վերջ ռուսաստանցիներն ապաստան տրամադրելու մասին 1912 դիմում են ձեւակերպել։ Այս ցուցանիշը 31 տոկոսով շատ է 2015-ի համեմատ։
1994-ին 2127 նման դիմում էր ներկայացվել։
Բայց Ռուսաստանից մեկնել ցանկացողներն ապաստան ստանալու համար ամենաշատը եվրոպական երկրներին են դիմում։ Միայն 2016-ի 2-րդ եռամսյակում եվրոպական երկրներին ներկայացված դիմումների թիվը կազմել է 11․6 հազար։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



