Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցները հակատանկային արկ են հայտնաբերել Մխչյանի ջրանցքում
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցի հարևանությամբ Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցների կողմից ջրամաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ականանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում Մխչյանի ջրանցքում Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցները հայտնաբերել են 1հատ МТ 64 հակատանկային արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել են անվտանգությունն մինչ սակրավորների ժամանելը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



