Հալեպի արեւելքում դիրքեր գրաված արմատականները ներկայացուցիչներ են ուղարկել Թուրքիա
ОБЩЕСТВОՍիրիական անհաշտ ընդդիմության ջոկատները հեռացել են Հալեպի պատմական շրջաններից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զինյալները դուրս են եկել հին թաղամասերից: Նշվում Է, որ նահանջելիս ծայրահեղականները լուրջ կորուստներ են կրել:
Նաեւ նշվում Է, որ Հալեպի արեւելքում դիրքեր գրաված արմատականների խմբերն իրենց մի քանի ներկայացուցիչների ուղարկել են Թուրքիա: Ուղեւորության նպատակը թուրքական կողմին համոզելն Է՝ բանակցություններ վարել սիրիական բանակի հետ զինված ընդդիմության կազմավորումներին անվտանգության միջանցքներ տրամադրելու շուրջը, որոնցով նրանք կարողանան դուրս գալ քաղաքից:
Զինված խմբավորումների տասնյակ ակտիվիստներ հանձնվում են սիրիական զորքերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



