Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
СПОРТԻսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 149 կգ, իսկ հրումում՝ 177 կգ և երկամարտի 326 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը ներկայացնում են, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ: Մինչև 20 տարեկանների առաջնությունում կմրցեն 62 կգ Դավիթ Գասպարյանը, 77 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 85 կգ Հակոբ Մկրտչյանը, 94 կգ Սամվել Գասպարյանը, 105+ կգ Սիմոն Մարտիրոսյանը:
Աղջիկների պայքարում իրենց ուժերն են չափում 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 75+ Արփինե Դալալյանը:
23 տարեկանների պայքարում մրցասպարեզ են դուրս գալիս՝ 56 կգ Սմբատ Մարգարյանը, 62 կգ Գևորգ Բաղդասարյանը, 77 կգ Ռազմիկ Օսեթյանը, 94 կգ Կարուշ Ղուկասյանը և 105 կգ Մկրտիչ Մկրտչյանը:
Իզաբելա Յայլյանն արդեն հինգերորդ տեղն է գրավել առաջնությունում:
Առաջնություններն այս տարի անցկացվում են իսրայելական Էյլաթ քաղաքում դեկտեմբերի 2-10-ը: