«Արսենալ»-ը և «Բարսելոնա»-ն հաղթեցին և Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլում են
СПОРТՖուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղային օրը կայացել են A, B, C, D խմբերի փուլի վերջին հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ A խմբում «Արսենալ»-ը 1:4 հաշվով գերազանցեց «Բազել»-ին. ՊՍՎ-«Լուդոգորեց» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Այս խմբից Չեմպիոնների լիգայում պայքարը կշարունակեն «Արսենալ»-ը և ՊՍՎ:
B խմբում Կիևի «Դինամո»-ն 6 անպատասխան գնդակ ուղարկեց թուրքական «Բեշիկթաշ»-ի դարպասը, «Բենֆիկա»-ն զիջեց «Նապոլ»-ին 1:2 հաշվով: Խմբային փուլի արգելքը հաղթահարեցին «Նապոլի»-ին և «Բենֆիկա»:
C խմբում «Բարսելոնա»-ն 4:0 հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին, իսկ «Մանչեստեր Սիթի»-«Սելթիկ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Առաջին տեղում «Բարսելոնա»-ն է, իսկ երկրորդում՝ «Մանչեստեր Սիթի»-ն:
D խմբի պայքարում ՊՍՎ-«Ռոստով» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց, «Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Աթլետիկո»-ին: «Աթլետիկո»-ն և «Բավարիա»-ն կշարունակեն պայքարը Չեմպիոնների լիգայում: