Խորեն Լևոնյանի նվերը որդու տարեդարձին
ФОТОTert.am Life-ը գրում է
Դերասան Խորեն Լևոնյանի ավագ որդին՝ Արմենը, օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Փոքրիկն արդեն 6 տարեկան է: Tert.am Life-ն իր ընթերցողներին է ներկայացնում օրվա լուսանկարներն ու մանրամասները:
Տարեդարձի կապակցությամբ ծնողները՝ Խորենն ու Մերին, Արմենին տարել են Երևանի ժամանցի կենտրոններից մեկը, որտեղ նա խաղեր է խաղացել ու լավ ժամանակ անցկացրել: Փոքրիկի տարեդարձի կապակցությամբ մեծ խնջույք չի կազմակերպվել, ներկա են եղել միայն ամենամոտ հարազատները:
Արմենին շատ է ուրախացրել հոր նվերը: Խորենը որդուն նվիրելի է ցանկալի ավտոմեքենան:
Ի դեպ, դերասանի ավագ որդին գնում է իր և պապիկի ճանապարհով: Մարտ Բաբայանի տեսահոլովակում դերասանական առաջին քայլերն արած փոքրիկն այսօր արդեն հոր հետ նկարահանվում է գեղարվեստական ֆիլմում: Այնպես որ, հանդիսատեսը շուտով հնարավորություն կունենա տեսնելու հոր ու որդու խաղը: