ԱՄՆ-ում ձերբակալել են դեռահասի` Հռոմի պապի դեմ մահափորձ նախապատրաստելու համար
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ձերբակալվել է 15-ամյա մի դեռահաս՝ Հռոմի պապի դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ նա ձերբակալվել է դեռևս օգոստոսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: Նշվում է, որ դեռահասը պայթուցիկի պատրաստման ցուցումները տարածել է համացանցով: Նա մեղադրվել է նաև ահաբեկչական կազմակերպություններին նյութական աջակցություն ցույց տալու մեջ:
Հեռուստաալիքը նշում է, որ նրան այդպիսի գործողության է դրդել «Իսլամական պետության» քարոզչությունը:
Հայտնի է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ԱՄՆ պետք է այցելի սեպտեմբերի 22-ից 27-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



