Սիլվիո Բեռլուսկոնին հայտնվել Է հիվանդանոցում
ОБЩЕСТВОԻտալիայի նախկին վարչապետ, «Հառա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին դեկտեմբերի 7-ին հոսպիտալացվել Է Միլանի San Raffaele հիվանդանոցում՝ «սրտի ռիթմի» հետ կապված խնդիրների պատճառով հետազոտվելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով askanews գործակալությանը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ 80-ամյա քաղաքական գործչի բուժող բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն հավաստիացրել Է, որ հետազոտությունն արդեն ավարտվում Է, եւ ամենամոտ ժամանակներս Բեռլուսկոնին դուրս կգրվի հիվանդանոցից:
Ընթացիկ տարվա հունիսին նախկին վարչապետն աորտայի փականի փոխարինման վիրահատության Է ենթարկվել: Վիրահատական միջամտությունից հետո բժիշկները քաղաքական գործչին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքական կյանքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



