Թրամփը պետքարտուղարի նշանակման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է պետքարտուղարի նշանակման մասին հայտարարել հաջորդ շաբաթ: Այդ մասին նա հայտնել Է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հաջորդ շաբաթն այն ժամանակն Է, երբ ես կհայտարարեմ պետքարտուղարի անունը»,-ասել Է Թրամփը, նշելով, որ նախագահական վարչակազմում նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունը ինքը կհնչեցնի դեկտեմբերի 7-ին եւ 8-ին:
Նա հավաստել Է, որ Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին դիտարկվում Է որպես պետքարտուղարի պաշտոնի թեկնածու: Ընդ որում՝ Թրամփը հաստատական պատասխան Է տվել այն հարցին, թե արդյոք Ռոմնին այդ պաշտոնն զբաղեցնելու իրական հնարավորություններ ունի:
Թրամփը հավելել Է, որ վարչակազմում նշանակումների հարցի շուրջ խորհրդակցել Է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



