Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը՝ Հանովերում
СПОРТՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI մարզապալատում: Այդ մասին հայտնել է 35-ամյա բռնցքամարտիկը, որի հաջորդ մրցակցի անունը դեռ հայտնի չէ:
«Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ երրորդ հաղթանակից հետո ինձ ավելի ազատ եմ զգում: Ես միշտ վստահ եմ եղել բռնցքամարտում իմ հզորության վրա: Իմ մրցակիցները պետք է զգուշանան, իսկ երկրպագուները՝ ուրախանան, քանի որ առջեւում դեռ շատ հաղթանակներ կան»,- Աբրահամի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա հուլիսի 18-ին, երբ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



