Մոսկվայում դժբախտ պատահարից Հայաստանի քաղաքացի է մահացել
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում դժբախտ պատահարից Հայաստանի քաղաքացի է մահացել: NEWS.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 14-ին, ժամը 15-ի սահմաններում, հոսանքահարումից մահացել է 1984թ. ծնված Հ. Փիլոյանը:
Երիտասարդը, որը ծնունդով Լոռու մարզի Սարահարթ գյուղից է, Մոսկվայում շինարարական աշխատանքներ էր իրականացնում: Մեզ հայտնի դարձավ, որ իր կողմից շահագործվող վերամբարձ կռունկով աշխատանքն ավարտելուց հետո երիտասարդն այն կայանել է բարձր լարում ունեցող էլեկտրասյան մոտ՝ կռունկի սլաքը բարձրացրած վիճակում, եւ սկսել է լվանալ մեքենան:
Մեքենայի անսարք լինելու պատճառով վերամբարձի ձողն սկսել է իջնել ցած և երբ դիպչել է լարերին, Փիլոյանը հոսանքահարվել ու տեղում մահացել է: Երիտասարդ տղայի դին այսօր արդեն տեղափոխվել է գյուղ:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



