Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը սահմանային լարվածության թուլացման կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հույս է հայտնել, որ թե' հայկական, թե' ադրբեջանական կողմերը կանեն ամեն բան սահմանային և շփման գծի լարվածությունը թուլացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ լարվածության հետևանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ:
Անդրադառնալով Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպմանը' Պասկալ Մոնյեն ասել է. «Ես տեղյակ եմ, որ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Դրա հիմնական նպատակը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցելն է»:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



