Չամիչը լյարդը մաքրող հզոր միջոց է
ЛАЙФՉամիչով յարդի մաքրումն ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Օրգանիզմի լարվածությունը խանգարում է օրգանների վերականգնմանը, ինչպես նաև նվազեցնում է դեղամիջոցների և ժողովրդական բժշկության արդյունավետությունը: Past.am-ը Ձեզ է ներկայացնում բնական մի թուրմ, որը մաքրում է օրգանիզմը չամիչի օգնությամբ:
Մի բուռ չամիչը լվացեք, այնուհետև լվացեք եռացրած ջրով, լցրեք բաժակի մեջ և վրան ավելացրեք եռացրած և սառեցրած ջուր: Թողեք մի քանի օր թրմվի սենյակային ջերմաստիճանում: Մի քանի օր անց խմեք թուրմը և կերեք չամիչը: Բուժիչ ջուրը պետք է խմել շաբաթական 1-2 անգամ՝ մեկ ամսվա ընթացքում:
Ուշադրություն դարձրեք, որ այդ ամսվա ընթացքում ձեր սննդակարգում պետք է ներառեք թարմ բանջարեղեն և մրգեր (խնձոր, բանան, նարինջ, չրեր, գազար, բազուկ, կաղամբ) և պետք է հաճախակի մաքուր ջուր խմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: