Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Միհրան Ծառուկյանի «կռիվը» Շուշաննա Թովմասյանի և «սերը» Արփի Գաբրիելյանի հետ. ի՞նչ դասեր է քաղել երգիչը

ЛАЙФ

Աստղային կյանք

Երգիչ Միհրան Ծառուկյանի անձնական կյանքը միշտ եղել է քննարկման կիզակետում։ Լիլիթ Հովհաննիսյան, Մերի Մակարյան, Շուշաննա Թովմասյան, հիմա էլ Արփի Գաբրիելյան. սրանք հանրությանը հայտնի այն կանայք են, ում հետ լսարանը կապել է Միհրանի անունը։ Նշվածներից ում հետ է Միհրանն իրապես կապ ունեցել, ում հետ՝ ոչ, հարցի այլ կողմն է. այսօր կանդրադառնամ նրանցից երկուսին՝  Շուշաննային և Արփիին, կամ ինչպես Միհրանը ձախողեց «Դժվար ապրուստի» բերած հաջողությունն ու ինչպես է հիմա սխալների ուղղում անում։

Փառքի հասնելուց հետո Միհրանը մի շարք սխալներ թույլ տվեց PR տեսանկյունից, ինչի արդյունքում նրա «աստղը» շատ արագ մարեց։ Միհրանին կարելի է դասել այն երգիչների շարքին, ովքեր, հասնելով փառքի, կարծում են, որ այն հարատև է լինելու և չեն աշխատում այն պահելու ուղղությամբ: Հայտնիներն ընդունեն, թե՝ ոչ, PR-ը շատ կարևոր է, և հանրային մարդու դեպքում ոչ թե PR-ով զբաղվելն է ամոթ, այլ չզբաղվելը։

Երբ Միհրանի նկատմամբ հետաքրքրությունն աճեց, նա որոշեց, որ պետք է լինի սրտակերի կարգավիճակում և չնկատեց, որ հասարակությունն իրեն սիրում է Շուշաննա Թովմասյանի կողքին՝ իր կերպարի մեջ։ Երգչի նկատմամբ լսարանի ուշադրությունը շատ էր մեծացել «Դժվար ապրուստից» հետո, և որքան էլ Միհրանը հերքի այս փաստը, իրեն ընկալում էին որպես «Դժվար ապրուստի» Գոռ, ոչ թե երգիչ Միհրան Ծառուկյան։ Սերիալի ընթացքում և նույնիսկ դրանից հետո թեժ քննարկումներ կային, թե գլխավոր հերոսներ Միհրան Ծառուկյանն ու Շուշաննա Թովմասյանը սիրավեպ ունեն։ Անգամ այն հանգամանքը, որ նրանք քանիցս հերքել էին այդ լուրերը, որևէ ազդեցություն չէր ունենում: Հասարակությունը համառորեն պնդում էր, որ Միհրանն ու Շուշաննան գաղտնի սիրավեպ ունեն: Իրականում հերոսների միջև ոչ միայն անձնական կապ չկար, այլև նրանց հարաբերությունները բավականին լարված էին, և Միհրանը հարցազրույցներում այնպիսի արհամարհանքով էր խոսել Շուշաննայի մասին, որ հետո ստիպված էր եղել «մեղքերի թողություն» անել։

Ինչ խոսք, Միհրանը կարող էր հերքել իր և խաղընկերուհու սիրային կապը, սակայն պետք չէր ի ցույց դնել, որ ինքն ու Շուշաննան երբեմն նույնիսկ չեն բարևում իրար, նկարահանման հրապարակում մթնոլորտը, մեղմ ասած, լարված է, նաև պետք չէր հրաժարվել գործնական շփումներից։ Եթե Շուշաննան առերևույթ պարբերաբար ցույց էր տալիս իր դրական վերաբերմունքը գործընկերոջ հանդեպ, Միհրանը երբեմն կարող էր նույնիսկ կոպիտ լինել։ Երբ դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում նոր ալբոմ բացեց, որտեղ տեղադրեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ արված լուսանկարները, որտեղ ինքն ու Միհրանը՝ որպես Էլեն և Գոռ, բավականին մտերմիկ միջավայրում էին, խոսակցությունների նոր ալիք բարձրացավ։ Շուշաննան ասաց, որ այդ լուսանկարները տեղադրել է համապատասխան ալբոմում՝ ի նշան շնորհակալության իր երկրպագուներին, ովքեր պատրաստել են այդ լուսանկարներն ու տարածել ֆան-էջերով: Նրա քայլին հաջորդեց Միհրան Ծառուկյանի հարցազրույցը, որում նա ասել էր, թե չի հասկանում՝ ինչու է Շուշաննան տեղադրել այդ նկարները։ Երգիչը նաև ասել էր, որ իր և Շուշաննայի միջև կապ չկա և չի կարող լինել: Միհրանի այս հայտարարությունը բացասական ընկալվեց երկրպագուների կողմից, և նա ստիպված եղավ բացատրություն գրել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դա չի ասել որևէ բացասական կամ հետին մտքով:

Միհրանը հրաժարվում էր իրեն և Շուշաննային առաջարկվող համատեղ ֆոտոշարքերից, նախագծերից, որպեսզի պահեր սրտակերի համբավը և չէր հասկանում, որ տվյալ պահին ինքը հետաքրքիր էր հենց անձնական կապի ինտրիգով։ Արդյունքում եղավ ճիշտ հակառակը. երկրպագուների զգալի մասը հիասթափվեց նրա պահվածքից, նրա քայլերը որակեց ոչ տղամարդավայել և երես թեքեց նրանից։

Միհրանին բախտը կրկին ժպտաց, երբ նա սկսեց նկարահանվել «Ֆուլ հաուս» նախագծում։ Այն բարձր ռեյթինգ ունեցավ, Միհրանն էլ սիրվեց նոր կերպարում։ Հիմա էլ պարբերաբար խոսակցություններ են պտտվում, որ Միհրանն ընկերություն է անում խաղընկերուհու՝ Արփի Գաբրիելյանի հետ, ում հետ «Ֆուլ հաուսի» այս եթերաշրջանում զարգանալու է նրա սիրային գիծը։ Հաշվի առնելով, թե լսարանն ինչքան ինքնասածի է և համոզված իր պնդումներում՝ ենթադրում եմ, որ այս անգամ էլ են խոսակցությունները պարբերաբար շարունակվելու, թեև Միհրանն ու Արփին արդեն հերքել են միասին լինելու մասին լուրերը։

Այս անգամ Միհրանը, կարծես թե, դասեր է քաղել միայնակ սրտակեր լինելու անհաջող փորձից ու այժմ չի հրաժարվում էքսպերիմենտներ անել Արփիի հետ։ Եթե Շուշաննայի հետ նա կռիվ էր տալիս, Արփիի հետ «սեր» է խաղում։ Երգիչը չի հրաժարվել «Ֆուլ հաուսից» դուրս էլ համագործակցել Արփիի հետ և զուգերգ կատարել խաղընկերուհու հետ, ավելին՝ տեսահոլովակում նրանք ներկայանալու են որպես ամուսնական զույգ, համացանցն էլ արդեն ողողվել է նրանց «հարսանիքի» մասին հրապարակումներով։ Արփիի հետ ավելի բարվոք հարաբերություննե՞րն են պատճառը, թե՞ Միհրանն իսկապես հասկացել է, որ երբեմն պետք է երկրպագուների սրտով գնալ, երբեմն ինտրիգ ստեղծել, երբեմն էլ քննարկումների տեղիք տալ, սակայն փաստն այն է, որ այս անգամ ստեղծված իրավիճակը երգիչը հօգուտ իր վարկանիշի է օգտագործում, համենայն դեպս՝ առայժմ։

Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине