Տեխնոլոգիաներ, որոնք փոխեցին մանկությունը
ФОТОԵթե սկսենք համեմատել մեր մանկությունը մեր երեխաների մանկության հետ` ապա կտեսնենք բազմաթիվ հրաշալի տարբերություններ, որոնց պատճառը ժամանակակից տեխնոլոգիաներն են: Past.am-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:
Լուսանկարչական և տեսանկարահանող սարքեր: Ժամանակին անհնար էր պատկերացնել, որ յուրաքանչյուր ընտանիք կունենա իր անձնական լուսանկարչական և տեսանկարահանող սարքերը, որոնք թույլ կտան նկարել երեխայի կյանքի ամեն վայրկյանը`սկսած նրա գոյության առաջին իսկ վայրկյանից:Իսկ նախկինում եթե ցանկանում էինք նկարվել, կամ պետք էր տանն ունենալ անձնական ֆոտոլաբորատորիա կամ էլ գնալ ֆոտոստուդիա:
Բջջային հեռախոսներ: Սրանք այն տեխնոլոգիական սարքերն են, որոնց ստեղծման համար ծնողներն ամենաշատն են շնորհակալություն հայտնում: Նրանք հիմա միշտ կարող են առանց տնից դուրս գալու իմանալ, թե որտեղ է գտնվում իրենց երեխան և ինչով է զբաղվում:
Համակարգիչներ: Այն մասին, որ երբևէ յուրաքանչյուր ընտանիքում կլինի համակարգիչ, կարդում էինք միայն գիտաֆանտաստիկ գրքերում: Բայց այդ ամենն արդեն իրականություն է ու ոչ մեկի չի զարմացնում: Երեխաների աշխարհընկալման վրա մեծ ազդեցություն են թողնում սոցիալական կայքերը: Մասնագետները պնդում են, որ դրանց ազդեցությունը երեխայի վրա աստիճանաբար ավելի է մեծանում ծնողների, գրքերի ու ֆիլմերի թողած ազդեցությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: