Բրիտանիայի արտգործնախարարը մեղադրել է սաուդիներին
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Հռոմում կայացած մի հանդիպման ընթացքում զայրացած ասել է, թե Սաուդյան Արաբիան ու Իրանն իրենց տիկնիկավարներ են զգում՝ անուղղակիորեն մասնակցելով Մերձավոր Արևելքի հակամարտություններին:
Ջոնսոնն այս հանգամանքը տարածաշրջանում ուժեղ առաջնորդի բացակայությամբ է պայմանավորել, որը հեղինակություն կլիներ միաժամանակ սուննի և շիա համայնքների համար՝ փոխանցում է «Գարդիանը», որի ձեռքում է հայտնվել այդ ձայնագրությունը: Սա իսկական սկանդալ է այդ երկրի համար, որովհետև վարչապետ Թերեզա Մեյը նոր–նոր էր վերադարձել Պարսից ծոցի երկրներ կատարած աշխատանքային ուղևորությունից, որտեղ հանդիպումներ էր ունեցել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի և Օմանի ղեկավարների հետ։ Այլ խոսքով՝ Ջոնսոնը խախտել է դաշնակիցներին չքննադատելու՝ բրիտանական դիվանագիտության կանոնը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



