Երեւանում զինված անձը հարձակվել է տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա
ОБЩЕСТВОԵրեւանում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից, որտեղից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 9:11-ի սահմանում: Այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ըստ shamshyan.com-ի՝ ՀԱԹ թաղամասի Անդրանիկ փողոցում գործող խանութներից մեկում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա առավոտյան ժամը 9-ի սահմանում դիմակավորված անձը զենքը պահելով ՝ նրանից գումար է պահանջել: Դիմակավորված անձը կրակոցներ է արձակել խանութում, սակայն, գործը ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



