Ռուսաստանի հարավում ավելի քան 200 հազար մարդ առանց լույսի է մնացել
ОБЩЕСТВОԱդիգեայում, Կալմիկիայում, Կրասնոդարի երկրամասում եւ Ռոստովի մարզում ավելի քան 204 հազար մարդ առանց լույսի Է մնացել թաց ձյունով ուղեկցվող սաստիկ քամու պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության հարավային տարածաշրջանային կենտրոնում:
«Մոսկվայի ժամանակով ժամը 8.00-ի տվյալներով՝ Ռուսաստանի հարավում ԷլեկտրաԷներգիայի անջատումներ են արձանագրվել չորս սուբյեկտներում. Ադիգեա, Կալմիկիա, Կրասնոդարի երկրամաս եւ Ռոստովի մարզ: Ընդամենն անջատման գոտու մեջ Է հայտնվել 33 մունիցիպալ կազմավորումներից 277 բնակավայր»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Անջատումների մեծ մասը բաժին Է ընկել Ռոստովի մարզին, որտեղ առանց լույսի Է մնացել ավելի քան 180 հազար մարդ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



