Ինչպես տեսահոլովակի հերոսուհին դարձավ Արման Նշանյանի կինը. դերասանն առաջին անգամ խոսում է ընտանիքի մասին
ФОТОTert.am Life-ը գրում է.
Դերասան Արման Նշանյանն այս տարի ամուսնացավ, սակայն նախընտրեց չխոսել անձնական հարաբերությունների և երկրորդ կեսի մասին: Սիրելիի հետ հարաբերությունների մասին առաջին հարցազրույցը դերասանը վստահել է Tert.am Life-ին:
-Արման, հիմա քեզ մոտ շատ լուսավոր փուլ է: Գտել ես քո երկրորդ կեսին, ամիսներ առաջ ամուսնացար: Թվում էր՝ սա պետք արտացոլվի նաև քո աշխատանքում, սակայն օրերս ներկայացրածդ աշխատանքում կրկին կորցրած սիրո մասին ես երգում: Փոփոխության կարիք չունե՞ս:
-Այս երգը վաղուց պատրաստ էր, ուղղակի միայն հիմա կարողացա ներկայացնել հանդիսատեսի դատին: Ունեմ երգ, որն իր էներգետիկայով շատ է տարբերվում մինչև հիմա ներկայացրածս գործերից: Դա կլինի այն երգը, որը կարտահայտի իմ ներկայիս հոգեվիճակը:
-Հնարավո՞ր է՝ տեսահոլովակում էլ կնոջդ տեսնենք:
-Շատ լավ գաղափար է, ինչու չէ:)
-Ի դեպ, շատերի ուշադրությունից վրիպել է, սակայն քո «Հայուհի գեղեցիկ»տեսահոլովակում նաև կինդ է նկարահանվել: Արդյոք հենց այդ ժամանակ է սկսվել ձերսիրավեպը:
- Մենք ավելի վաղուց էինք ծանոթ: Մոտ 2 տարի շփվել էինք, ուղղակի ոչ խորացված: Ես պարբերաբար գնում էի ԱՄՆ, մեր շփումը հեռակա էր: Երբ տեսահոլովակի համար աղջիկների նկարներ էինք նայում, Վիկան ինձ հետ էր: Շատ դժվար էինք ընտրում, որովհետև ուզում էի իսկական հայուհի լիներ: Նկարներում հիմնականում զուգված-զարդարված տիկնիկների էին, իսկ մենք ուզում էինք բնական հայուհիների ընտրել: Օգնականս ասաց՝ ինչո՞ւ հենց Վիկան չի նկարահանվում: Այդ միտքն ինձ դուր եկավ: Քանի որ նա յոգայով է զբաղվում, հենց այդ տեսարանում էլ նկարահանվեց:
-Իսկ ե՞րբ խորացան հարաբերությունները:
-Շատ հետաքրքիր է, բայց մեր համբերություններն ավելի խորացան, երբ ես վերջին անգամ գնացի ԱՄՆ: Դա տեսահոլովակի պրեմիերայից հետո էր՝ նախորդ տարվա նոյեմբերին: 6 ամիս ամեն օր շփվում էինք: Այդ ընթացքում խորությամբ զգացինք, որ կարոտ կա: Երբ վերադարձա, հասկացա, որ դա իզուր չէր: Հեռավորությունը շատ կարևոր դեր խաղաց մեր հարաբերություններում:
-Փաստորեն, մոտ 6 ամիս վիրտուալ եք շփվել, իսկ վերադարձիցդ 2 ամիս անց ամուսնացել:
-Այո: Ես այնտեղից պատրաստված ու որոշում կայացրած էի եկել: Վերադարձիցս 10 օր անց առաջարկություն արեցի իրեն: Ծնողների հետ ծանոթացանք, քանի որ մինչև դա բացարձակ կապ չէր եղել:
-Հաշվի առնելով, որ ձեզ ավելի մտերմացրած շփումը վիրտուալ էր՝ որոշումդ ռիսկային չէ՞ր:
-Կարծում եմ՝ ընդմիջումներով շփումը շատ կարևոր է: Իրարից առանձին լինելու շնորհիվ իրար հասկանալն ավելի հեշտ ստացվեց, քան եթե 2 տարի ամեն օր միասին լինեինք: Դա անբացատրելի կապ է: Ինձ օգնեց այն, որ մինչև այդ ճանաչում էի իրեն: Իմ աչքը միշտ իր վրա էր:) Այնպես չէր, որ նա այդ ընթացքում այլ ընկեր ուներ կամ ես՝ այլ ընկերուհի: Հոգուս խորքում նվիրված էի իրեն:
-Երբ դուք սովոր եք ընդմիջումներով շփման, իսկ հաջորդ քայլն ամուսնությունն է՝ անընդհատ միասին լինելու փուլը, բարդ չէ՞:
-Մարդիկ հարցնում են՝ ինչպես գիտես, որ ինքն է, օրինակ՝ ես կասկածում եմ: Ասում եմ՝ եթե կասկածում ես, ուրեմն ինքը չէ: Ինձ մոտ (վստահ եմ, Վիկայի մոտ էլ) որևէ կասկած չկար: Նման հարցերը ներքին զգացողությամբ են լուծվում: Պետք չէ փորձել հասկանալ դա: Չկա ավելի վեր զգացողություն, քան այն, որ զգում ես՝ այդ մարդը քո կեսն է: Էլ չես տեսնում իր թերությունները, մեկ ուրիշի, գուցե, ավելի գեղեցիկ աչքերը: Հասկանում ես, որ այդ մարդը քո արյունն է այնպես, ինչպես քո երեխան կարող է լինել:
Շարունակությունը՝ այստեղ