Արթուր Բաղդասարյանը մի քանի ուղղություններով ակտիվ աշխատում է
ПОЛИТИКА«Հայկական վերածնունդ» կուսակցությունում թեև դեռ որոշում չեն կայացրել, թե առաջիկա ԱԺ ընտրություններին ինչ ձևաչափով են մասնակցելու, սակայն կան ուժեր, որոնք ցանկություն են հայտնում միավորվել ՀՎԿ–ի հետ. Past.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«ՀՎԿ–ն ինքնին համախմբման գաղափարի հիման վրա ստեղծված քաղաքական ուժ է, և մենք, իհարկե, կարևորում ենք համագործակցությունը: Այդ տեսանկյունից մոտեցումներ և առաջարկություններ կան, որոնք դիտարկվում են, սակայն այսօրվա դրությամբ դեռևս որոշում չկա, թե ինչ ձևաչափով կմասնակցենք առաջիկա ԱԺ ընտրություններին»,– ասաց Մ. Շահգելդյանը:
Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ իրենց փորձը ցույց է տվել, որ Հայաստանում ընտրություններից առաջ ձևավորվող նախընտրական դաշինքները շատ հաճախ երկար կյանք չեն ունենում, քանի որ հաճախ կենտրոնախույզ միտումները թույլ չեն տալիս, որ դրանք կայունություն պահպանեն: Ուստի, այդ տեսանկյունից ելնելով, ՀՎԿ–ն ավելի միավորումներով, քան դաշինքներով հանդես գալու կողմնակից է:
«Ինչ վերաբերում է հետընտրական դաշինքներին, ապա դրանք նույնպես պետք է ձևավորվեն այն սկզբունքով, թե տվյալ քաղաքական ուժը կկարողանա՞ իրականացնել իր նախընտրական ծրագիրը: ՀՎԿ–ի համար դաշինք կազմելը երբեք էլ ինքնանպատակ չի եղել և կարևոր է քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը չկորցնելը»,– ասաց Մ. Շահգելդյանը:
Խոսելով առաջիկայում համագումար հրավիրելու և խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության մասնակցության ձևաչափի վերաբերյալ հստակ հայտարարություն անելու մասին, քաղաքական գործիչն ասաց, որ կուսակցությունը համագումար պարտադիր կհրավիրի, որի ժամանակ էլ ամեն ինչ կհայտարարվի:
«Բայց այսօր կարող եմ ասել, որ առաջիկայում ՀՎԿ–ի երիտասարդական համագումարն է տեղի ունենալու, ովքեր բավականին մեծ ակտիվություն են ցուցաբերում և անընդհատ համալրում են ՀՎԿ–ի շարքերը»,– ասաց նա:
Մ. Շահգելդյանը համաձայն չէ դիտարկմանը, որ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջին շրջանում առանձնապես չի ներկայանում լայն հանրությանը: Նրա խոսքով՝ կուսակցության առաջնորդը մի քանի դաշտում ակտիվ գործունեություն է ծավալում, որը բավականին տեսանելի է:
«Առաջինը՝ հարցազրույցներ է տալիս և իր տեսակետներն է ներկայացնում հանրությանը, երկրորդ ոլորտը՝ կուսակցական շինարարությունն է, որտեղ մենք մշտապես ակտիվ ենք եղել և այսօր էլ ակտիվ ենք և երրորդը՝ միջկուսակցական և միջազգային հարաբերություններն են, որտեղ նույնպես Արթուր Բաղդասարյանն ակտիվ գործունեություն է ծավալում»,– ասաց Մ. Շահգելդյանը:
Արմինե Գրիգորյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



