Սոչիում կկանգնեցվի Նիկիտա Սիմոնյանի արձանը
ОБЩЕСТВОՍոչիում 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ «Ֆիշտ» մարզադաշտի առջեւ կկանգնեցվի Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, խորհրդային հայտնի ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի արձանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Սիմոնյանը:
«Բոլորը կհարցնեն, թե ինչու Է Սոչիում հայտնվել Նիկիտա Պավելի Սիմոնյանը, չԷ որ նա ապրել Է Սուխումում: Բայց ես ծնվել եմ Արմավիրում եւ այս տարվա մարտին դարձել եմ քաղաքի պատվավոր քաղաքացի: Այդ պատճառով Է Կրասնոդարի երկրամասի մարզական կոմիտեն առաջարկել իմ թեկնածությունը»,- ասել Է նա:
2018 թվականի աշխարհի առաջնության մրցախաղերը տեղի կունենան Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Մրցաշարը կկայանա 2018 թվականի հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



