ԱՄՆ-ն այլեւս պատրաստ չէ ապահովելու Եվրոպայի անվտանգությունը. Ժան Կլոդ Յունկեր
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը պետք Է հույսը սեփական հնարավորությունների վրա դնի Եվրոպայում անվտանգությունն ապահովելու հարցում, ԱՄՆ-ը դրան այլեւս պատրաստ չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Ես կարծում եմ, որ մենք ինքներս պետք Է հոգ տանենք մեր սեփական անվտանգության մասին, քանի որ, անկախ (ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ) Թրամփի եւ նրա գործընկերների դիրքորոշումից, ԱՄՆ-ն այլեւս պատրաստ չԷ ապահովելու Եվրոպայի անվտանգությունը: Այդ պատճառով մենք պետք Է ինքներս դրանով զբաղվենք»,-ասել Է Յունկերը՝ ելույթ ունենալով Մաաստրիխում:
Նրա ելույթը հեռարձակել Է Եվրահանձնաժողովի տեսածառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



