Մարդիկ, ովքեր արժանի են հիացմունքի. 10 ապացույց, որ աշխարհում դեռ կա մարդկություն
ЛАЙФ
Եգիպտացիները սեղմում են այն զինվորների ձեռքը, ովքեր հրաժարվեցին կրակել խաղաղ բնակչության վրա։ Եգիպտական հեղափոխություն, 2011թ.։
Ռուս հատուկջոկատայինը գրկած տանում է փոքրիկ երեխային, ում փրկել էր ահաբեկիչների կողմից գրավված դպրոցից։ Բեսլան, 2004թ.։
Բոսնիացի զինվորը հոգ է տանում երեխայի մասին, ում փրկել էր քաղաքի էվակուացիայի ժամանակ։
Հորդանանցի զինվորը տաքացնում է սիրիացի փոքրիկի ձեռքերը, ով փրկվել էր պատերազմից հյուծված Սիրիայից։
Աֆղան զինվորը տեղափոխում է լացող երեխային պայթյունի վայրից։ Աֆղանական պատերազմ, 2001-2014թթ.։
ԳԴՀ զինվորն անտեսում է ոչ մեկին չթողնելու հրամանը և օգնում է Բեռլինյան պատից այն կողմ մնացած երեխային անցնել պատը և հասնել իր ծնողներին։ 1961թ.։
Լրագրող Ռեյմոնդ Ուոկերը, երեխան ձեռքին, վազում է կամրջով դեպի ֆրանսիա։ Երեխային նա փրկել է Իսպանիայում մղվող քաղաքացիական պատերազմից։
Ամերիկացի զինվորները բուժում են վիրավոր շանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմ, 1944թ.։
Գերմանացի զինվորն իր սնունդով է կիսվում մի կնոջ և նրա երեխայի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմ, 1941 թ.։
Սերժանտ Ֆրենկ Պրեյտորը կերակրում է փոքրիկ կատվին, որի մայրը սատկել էր գնդակոծության հետևանքով: Կորեական պատերազմ, 1953 թ.։
Աղբյուրը` Blognews.am
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»












