Հալեպի՝ գրոհայինների վերահսկած շրջաններից մեկ օրում դուրս է բերվել մոտ 18 հազար բնակիչ
МЕЖДУНАРОДНОЕՄոտ 18 հազար բնակիչներ, այդ թվում ավելի քան 7500 երեխաներ, մեկ օրում դուրս են բերվել Հալեպի՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող շրջաններից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
«Զենքը վայր են դրել և քաղաքի արևմտյան մաս անցել 28 գրոհայիններ։ Համապատասխան Սիրիայի նախագահի կողմից ընդունված որոշման՝ նրանք համաներվել են»,-նշել են կենտրոնում։
Ազատագրված շրջաններում անցկացվում են ականազերծման աշխատանքներ։ Մեկ օրում ականազերծվել է 8 հեկտար տարածք։ Բացի այդ, մեկ օրում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 24 շենք, այդ թվում հացի 1 գործարան,2 դպրոց, 2 մզկիթ, 1 էլեկտրական ենթակայան, ինչպես նաև 4.5 կմ ավտոճանապարհ։
1
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
2
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
3
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
4
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание
5
Разве дворовая команда сможет победить профессионалов. Аршак Карапетян



