Վիտամիններ, որոնք կարող են անհամեմատ լավացնել հիշողությունը
ФОТОԲազմաթիվ գիտական հետազոտություններ հերքում են մսի վտանգավորության մասին տարածված կարծիքը։
Վերջերս գիտնականները հրապարակել են իրենց վերջին փորձերի արդյունքները։ Նրանք պնդում են, որ վիտամին B3-ը, որը հատկապես շատ է պարունակում միսը, կարող է օգնել բարելավելու հիշողությունը: Վիտամին B3-ը մսից բացի պարունակվում է ձկան, կարտոֆիլի և հատիկաբույսերի մեջ։
Նրանք մկների վրա փորձեր են կատարել, որի ժամանակ մկներին խմեցրել են ջուր, որտեղ ավելացրել են վիտամին В3:
Գիտնականները զարմացան, երբ նրանք նկատեցին, որ փորձից հետո մկների մոտ իջել է հիշողության համար վտանգավոր հորմոնի մակարդակը: Մկները հիանալի արդյունք ցուցաբերեցին նաև հիշողության թեսթերի արդյունքում։
Կարծիք կա, որ վիտամին В3-ի մեծ չափաբաժինը կարող է թունավորել օրգանիզմը, որի պատճառով էլ գիտնականները հայտարարել են , որ շարունակելու են ուսումնասիրել վիտամինի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Նյութը հրապարկման պատրաստեց Past.am-ը: