Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի փակ է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի, Դիլիջանի և Թասի ոլորաններին, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում, սակայն Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի (Ռուսաստանի կողմից) փակ է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



