Եթե դեղեր եք ընդունում, ապա զգույշ եղեք …
ФОТОԳիտնականները պնդում են, որ առողջության համար շատ վտանգավոր է որոշ ըմպելիքները խառնել դեղորայքի հետ: Անհրաժեշտ է զգույշ լինել և գիտակցել, որ դեղ խմելիս պետք չէ այն ընդունել առաջին իսկ պատահած ըմպելիքով, քանի որ դա կարող է նվազեցնել դեղերի արդյունավետությունը և առողջական խնդիրներ առաջացնել: Past.am-ը ձեզ է ներկայացնում անցանկալի համադրությունները:
Նռան հյութ
Նուռը պարունակում է ֆերմենտ, որը քայքայում է արյան ճնշումը կարգավորող որոշ դեղամիջոցների հատկությունները:
Գինի և էներգետիկ ըմպելիքներ
Հակադեպրեսիոն դեղամիջոցներ օգտագործելիս հրաժարվեք գինուց: Դրանց համադրությունը կարող է արյան բարձր ճնշման, գլխացավերի, ինսուլտի և սրտի արագ բաբախման պատճառ դառնալ:
Կոֆեինով խմիչքներ (սուրճ, կանաչ թեյ և էներգետիկ ըմպելիք)
Կոֆեին պարունակող ըմպելիքների և դեղորայքի միաժամանակյա ընդունումը առողջության համար լուրջ վտանգ է հանդիսանում:
Գրեյպֆրուտի հյութ
Գրեյպֆրուտի հյութը բացասաբար է ազդում ավելի քան 50 դեղորայքի վրա: Քանի որ այդ ազդեցությունը տևում է ավելի քան 24 ժամ, հետևաբար չի կարելի դեղորայքը ընդունելուց հետո որոշ ժամանակ անց այն խմել:
Սպորտային ըմպելիքներ
Մարզական խմիչքները պարունակում են կալիում, որը չի կարելի համատեղել սրտի անբավարարությունը և հիպերտոնիան բուժող որոշ դեղորայքի հետ: Բացի այդ, շատ կալիում կա նաև բանանի մեջ:
Անի Գևորգյան