Իրականում ինչ տեսք ուներ Մայա Պողոսյանը 10-րդ դասարանում
ФОТОՀամացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել Մայա Պողոսյանի «Վերջին զանգ»-ի լուսանկարը, որտեղ մի աղջկա նշել էին որպես Մայա:
Tert.am Life-ը զրուցեց Մայայի հետ: Վերջինս նշեց, որ լուսանկարում նշված աղջիկն ինքը չէ: «Իմ վերջին զանգի լուսանկարներից է, բայց ես այդ լուսանկարում չկամ: Իմ դասընկերուհուն են նշել որպես Մայա: Շատ գեղեցիկ ու հմայիչ աղջիկ է: Ամեն դեպքում սխալ է, երբ ուրիշին քեզ են վերագրում: Այդ աղջիկն էլ կարող է տեսնել և իրեն վատ զգալ»,- ասաց Մայան:
Վերջինս դժվարությամբ, բայց կարճ ժամանակում կարողացավ գտնել 10-րդ դասարանի իր լուսանկարներից մեկը: «Այս պահին ձեռքիս տակ չկան շատ լուսանկարներ: Կարծում եմ՝ պարզ երևում է, որ այդ լուսանկարում ես չեմ: Չեմ բացառում, որ ժամանակի ընթացքում մարդիկ անճանաչելիորեն փոխվում են: Նկատեցի, որ մեկնաբանությունում դասընկերներս էլ էին այդ մասին գրել»,- եզրափակեց Մայան:
Նյութը՝ Մելինե Տոնոյանի