Դոնալդ Թրամփը փակել է Սաուդյան Արաբիայի հետ կապված իր ընկերությունները
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փակել է իրեն պատկանած չորս ընկերությունները, որոնք կապված են Սաուդյան Արաբիայի հետ։
Լրատվամիջոցը չի մանրամասնում, թե կոնկրետ որ ընկերությունների մասին է խոսքը։ Ընդ որում՝ հաղորդվում է, որ դա անհրաժեշտ է եղել Թրամփին, որպեսզի Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո խուսափի շահերի պոտենցիալ կոնֆլիկտից։
Trump Organization ընկերության ներկայացուցիչ Ալան Գարտենը հայտարարել է, որ այն ձեռնարկությունները, որոնց տիրում է ընտրված նախագահը, ներկայումս որևէ համաձայնագիր չունի Սաուդյան Արաբիայի հետ։
Լրատվամիջոցի տվյալներով՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո Դոնալդ Թրամփը փակել է 9 սեփական ընկերություն։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



