ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները 2017թ. առաջին կեսին նավթարդյունահանման ծավալը կնվազեցնեն 560.000 բարելով. Նովակ
МЕЖДУНАРОДНОЕՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մեկնաբանել է Վիեննայում ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման արդյունքները, որը տևել է 6 ժամ։
Նրա խոսքերով՝ կարտելի մեջ չմտնող երկրները հաջորդ տարվա առաջին կեսին նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնելու են 560.000 բարելով։
Նովակը մանրամասնել է, որ նավթարդյունահանման օրական ծավալը 1.7-1.8 միլիոն բարելից կնվազեցվի մինչև 1.2 միլիոն բարելի։ Նովակը հավելլել է, որ ձեռք բերված համաձայնագիրը փակ չէ, մյուս երկրները կարող են միանալ դրան։
Ավելի վաղ Նիգերիայի նավթարդյունաբերության նախարարությունը հայտնել էր, որ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնելու են 612.000 բարելով։
1
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Молчать, молчать, вот так молчать… «Паст»
5
«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна



