Ահաբեկիչների նպատակը եղել է առավելագույն վնաս պատճառելը. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարություն է տարածել՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում գրանցված ահաբեկչության հետ։
Էրդողանը խստապես քննադատել է ահաբեկչության կազմակերպիչներին և հայտնել, որ ահաբեկչական հարձակումն ուղղված է եղել անվտանգության ուժերի աշխատակիցների և խաղաղ քաղաքացիների դեմ։
Նա վստահություն է հայտնել, որ ահաբեկիչների նպատակը եղել է առավելագույն վնաս պատճառելը. «Դժբախտաբար, այդ ակցիայի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Ահաբեկչությունն ամենաայլանդակ դրսևորումն է, սակայն երկիրն ու ազգը կհաղթահարեն այն, իսկ հանցագործները խստապես կպատժվեն»։
Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, իսկ վիրավորներինը՝ 166-ի։ Զոհերից 27-ը ոստիկաններ են։ Ձերբակալվել է 10 մարդ։ Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



