Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Կոտայքի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 50 մ:
Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում, Եղվարդի, Թալինի և Մարալիկի ճանապարհներին մերկասառույց է:
Վայքի ճանապարհներին ձյուն է տեղում:
Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



