«Դեպի Եվրատեսիլ». ովքե՞ր կշարունակեն պայքարը` Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին ներկայացնելու համար
ФОТОԵրեկ` դեկտեմբերի 10-ին, «Դեպի եվրատեսիլ» հաղորդման ուղիղ եթերում պարզ դարձավ, թե նախագծի 6 մասնակիցներից որ 4-ն են շարունակելու պայքարը` Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին ներկայացնելու համար:
Հանրայինի ուղիղ եթերում իրենց ելույթները ներկայացրեցին Արծվիկը, Լյուսին, Իջինը, Վահե Ալեքսանյանը, Սյուզաննա Մելքոնյանն ու Մարտան:
Պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում` երկրորդ կիսաեզրափակչի ուղեգիր ստացան Մարտան, Արծվիկը, Սյուզաննա Մելքոնյանն ու Իջինը:
Հարկ է նշել, որ Անուշ Արշակյանի թիմակիցը` Մարտա Կիրակորսյանը, արժանացել է թե ժյուրիի, թե հեռուստադիտողի ամենաբարձր միավորներին: Ի դեպ, մասնակիցների մարզիչները` Անուշ Արշակյանը, Եսաին, Ինգա Արշակյանը, Հայկոն, Արամ mp3-ն ու Իվետա Մուկուչյանն, այս անգամ չմասնակցեցին քվեարկությանը: Նրանց փոխարեն դա արեց 9 անդամներից բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը:
Իսկ թե մասնակիցներից որ 2-ը կանցնեն եզրափակիչ փուլ, պարզ կդառնա արդեն հաջորդ շաբաթ` դեկտեմբերի 17-ին:
Դե ինչ, մի բան արդեն հստակ է` ինչպես նախորդ տարի` այս տարի եւս Հայաստանը Եվրոպայի հեղնակավոր երաժշտական մրցույթում կներկայացնի իգական սեռի մասնակից: Թե ով` կորոշեն ինչպես «Եվրատեսիլ»-ում` պրոֆեսիոնալ ժյուրին եւ հեռուստադիտողները:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE