Ռումինիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ
ОБЩЕСТВОAgerpres լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ին Ռումինիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցում է 11 կուսակցություն ու շարժում։
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07.00-ին։ Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 21.00-ը։ Ընդ որում, եթե քվեարկության ավարտից հետո ընտրատեղամասերում դեռ կգտնվեն ընտրողներ, նրանք կարող են մասնակցել քվեարկությանը։
Ռումինիայի խորհրդարանը բաղկացած է երկու պալատից և ընտրվում է 4 տարով։ Ռումինիայի քաղաքացիներն այսօր պետք է ընտրեն խորհրդարանի ստորին պալատի (պատգամավորների պալատ) և վերին պալատի (սենատ) անդամներին։
Ընդհանուր առմամբ քվեարկությանը կարող է մասնակցել ավելի քան 18 միլիոն մարդ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



