Ներքին Բազմաբերդի խաչմերուկը 45 րոպեով կփակվի
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի խաչմերուկը դեկտեմբերի 11-ի 45 րոպեով փակելը կպայմանավորվի Հարավ-Հյուսիս ավտոմայրուղու 58.2 կմ կատարվելիք պայթեցման աշխատանքներով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2016 թվակ անի դեկտեմբերի 11-ին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խաչմերուկի հատվածում Հարավ-Հյուսիս ավտոմայրուղու 58.2 կմ կատարվող շինարարական աշխատանքների շրջանակներում (պայթեցման աշխատանքներ) ժամը 15:45-ից մինչև 16:30-ը դադարեցվելու է երթևեկությունը։
Մինչև աշխատանքների ավարտը գործելու է Ներքին Բազմաբերդ-Կաթնաղբյուր միջհամայնքային շրջանցիկ ճանապարհը»։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



