Թրամփի դստեր հետ մեկ գավաթ սուրճ ըմպելու հնարավորությունն աճուրդի է հանվել 50.000 դոլարով
МЕЖДУНАРОДНОЕCharitybuzz առցանց աճուրդի հարթակը աճուրդի է հանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփին հանդիպելու և նրա ընկերակցությամբ մի գավաթ սուրճ ըմպելու բացառիկ հնարավորությունը:
Ինչպես հայտնում է luxurylaunches.com կայքը, առցանց աճուրդին դեռևս մասնակցել է 8 տղամարդ, որոնցից մեկը հմայիչ շիկահերի հետ հանդիպման դիմաց առաջարկել է 16.500 դոլար՝ չնայած, որ հանդիպման հնարավորության մեկնարկային գինը 50.000 դոլար է:
Նշվում է, որ հանդիպումը կայանալու է կա՛մ Նյու Յորքի Trump Tower-ում, կա՛մ՝ Վաշինգտոնի Trump Hotel–ում և, ընդհանուր առմամբ, տևելու է 1 ժամից էլ պակաս:
Հայտնի է, որ Իվանկա Թրամփի հետ հանդիպման համար վճարված գումարն ուղղվելու է բարեգործությանը՝ մասնավորապես՝ մանկական հիվանդանոցներից մեկին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



