Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել
ОБЩЕСТВОԵգիպտոսի իշխանություններն ամբողջ երկրում եռօրյա սուգ են հայտարարել մայրաքաղաք Կահիրեի գլխավոր ղպտիական ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով. հայտնում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ պայթյունի հետևանքով գրանցվել է 25 զոհ:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է, որ երկրի ղեկավարը դատապարտում է սարսափելի ահաբեկչական ակտը՝ խոստանալով արդարացիորԵն պատժել բոլոր մեղավորներին:
Աղբյուրը հավելում է, որ պայթյունը որոտացել է եկեղեցու ներսում. ըստ ականատեսների՝ պայթուցիկով լի պայուսակը ներս է բերել մի կին ու այն թողել կանանց և երեխաների համար նախատեսված նստարանների արանքում:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



