Իրանը 16.6 մլրդ դոլարի գործարք է կնքել Boeing-ի հետ
МЕЖДУНАРОДНОЕԻրանը հաստատել է, որ ավարտել է ամերիկյան Boeing ընկերության հետ 16.6 մլրդ դոլար արժողությամբ գործարքի կնքումը, որի շրջանակներում մտադիր է 80 ուղևորատար ինքնաթիռ գնել:
Այս մասին հաղորդում է Business Insider-ը` վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցը, որը նշել է, որ գործարքը հնարավոր է դարձել իրագործել անցյալ տարի կնքված միջուկային համաձայնագրից հետո միայն:
Աղբյուրի հաղորդմամբ` Իրանը ցանկանում է ձեռք բերել 50 Boeing 737 և 30 Boeing 777 մակնիշի օդանավեր, որոնք կմատակարարվեն հաջորդ տասը տարում: Ինչպես նշվում է, սա ամերիկյան ընկերության հետ կնքված խոշորագույն գործարքն է 1979-ից ի վեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Վաշինգտոնը Boeing-ին և ընկերության եվրոպական մրցակից Airbus-ին թույլտվություն էր շնորհել` «միլիարդանոց պայմանագրեր» կնքել Իրանի հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



