Ստամբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 38-ի
МЕЖДУНАРОДНОЕՄինչև 38-ի է հասել Ստամբուլի կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը, հայտնել են Թուրքիայի ներքին գործերի նախարարությունում։
Ավելի վաղ հայտնվել էր 29 զոհի մասին, որոնցից 27-ը՝ ոստիկան։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, Թուրքիայի առողջապահության նախարարաության տվյալներով՝ տուժել է 155 մարդ, որոնցից 14-ը մնում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Պայթուցիկ սարքերը գործի էին դրվել նախօրեի երեկոյան «Բեշիկթաշ» մարզադաշտի մոտ, որտեղ համանուն ֆուտբոլային թիմը հանդիպում էր անցկացնում «Բուրսասպոր» թիմի հետ։ Պայթյուններից մեկը կարող էր իրականացնել մահապարտը։ Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ականապատված ավտոմեքենան խոյահարել է ոստիկանների ավտոբուսը։
Թուրքիայի իշխանությունները մեկօրյա սուգ են հայտարարել։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



