Մխիթարյանը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ-ին և ցավալի վնասվածք ստացավ (տեսանյութ)
СПОРТԱնգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին»:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում էր և 29-րդ րոպեին դարձել է հանդիպման միակ գոլի հեղինակը:
76-րդ րոպեին 27-ամյա ֆուտբոլիստը կասեցրել է մրցակցի հակագրոհը, ինչի համար ստացել է առաջին զգուշացումը Պրեմիեր լիգայում: 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից գեղեցիկ անցում է կատարել և Դենի Ռոուզը խախտել է նրա նկատմամբ կանոնները: Հայ ֆուտբոլիստն ընկնելիս ցավալի վնասվածք է ստացել, ինչից հետո նրան դաշտից դուրս են բերել պատգարակի վրա:
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 24 միավոր և շարունակում է գտնվել 6-րդ տեղում, իսկ «Տոտենհեմը» 27 միավորով 5-րդն է:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



