ՌԴ-ն ու ԱՄՆ-ը համատեղ առաջարկ են ուղարկել Հալեպի գրոհայիններին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն ու ԱՄՆ-ը համատեղ առաջարկ են ուղարկել Հալեպում գտնվող գրոհայիններին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։
Ապստամբները կարող են անվտանգ լքել Հալեպի արևելքը հատուկ միջանցքներով 48 ժամվա ընթացքում։ Նրանց նաև թույլատրվում է իրենց հետ վերցնել թեթև զենք։
Փաստաթղթում առանձին հիշատակվում է «Նուսրայի ճակատ» կազմակերպությունը, որին և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը համարում են ահաբեկչական։ Նրա ներկայացուցիչները կարող են Հալեպից ուղևորել բացառապես Իդլիբ նահանգ։ Քաղաքը լքել ցանկացող մնացած անձիք կարող են ինքնուրույն ընտրել, թե ուր ուղևորվեն։
Զինված խմբավորումների ներկայացուցիչները դեռևս չեն պատասխանել ռուս-ամերիկյան առաջարկին։
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



