Թրամփը քննադատել է «միասնական Չինաստանի» քաղաքականությունը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել «միասնական Չինաստանի» քաղաքականությանն ԱՄՆ-ի հետևելու անհրաժեշտության հարցում։
«Ես լիովին հասկանում եմ «միասնական Չինաստանի» քաղաքականությունը, սակայն ես չգիտեմ, թե ինչու պետք է մենք կապ ունենանք «միասնական Չինաստան» քաղաքականության հետ, եթե չկնքենք գործարք Չինաստանի հետ, որը կվերաբերի այլ հարցերի, ներառյալ առևտրին»,-ասել է նա։
Բացի այդ, նորընտիր նախագահը քննադատել է Չինաստանի քաղաքականությունն արժույթի, Հարավչինական ծովի ու Հյուսիսային Կորեայի հարցում։ Նա, խոսելով Թայվանի առաջնորդ Ցայ Ինվենի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի մասին, ասել է, որ Չինաստանը Թայվանի հետ հարաբերությունների հարցում չի կարող թելադրել իրեն։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



