Ադրբեջանի զինուժը հորադիզի ուղղությամբ 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը. ԼՂՀ ՊԲ
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հորադիզ/ ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը առաջնային գծի մի շարք հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Այս պահի դրությամբ շփման գոտու ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



