Ֆրանսիայի կրթության նախկին նախարարն իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում
ОБЩЕСТВОՖրանսիայի կրթության նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Վենսան Պեյոնը հայտարարել Է, որ իր թեկնածությունն առաջադրելու Է 2017 թվականի նախագահական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին քաղաքական գործիչը հայտնել Է դեկտեմբերի 11-ին Twitter-ի իր Էջում:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «Հիանալի դաշինքի» միակ թեկնածուն Է: 2017 թվականի հունվարին նա կմասնակցի սոցիալիստների ու կանաչների փրայմերիզներին, որոնք կորոշեն նախագահի միասնական թեկնածուին: Պեյոնի հետ կմրցակցեն Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանյուել Վալսը, ինչպես նաեւ նախկին նախարարներ Առնո Մոնտեբուրը եւ Բենուա Ամոնը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի ապրիլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



