Նիգերիայում շուկան պայթեցնելու համար օգտագործել են 7-8 տարեկան մահապարտ աղջիկների
ОБЩЕСТВО7-8 տարեկան երկու աղջիկներ պայթանյութով հանդերձված գոտիներ են գործի դրել Նիգերիայի Բոռնո հյուսիսարեւելյան նահանգի Մայդուգուրի քաղաքի շուկայում: Զոհվել Է առնվազն մեկ մարդ, եւս 18-ը վերքեր են ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պայթյունները տեղի են ունեցել մի քանի րոպեի տարբերությամբ: Այդ ժամանակ շուկայում շատ գնորդներ են եղել: Երկու աղջիկներն Էլ պայթյուններից զոհվել են:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Հայտնի Է, որ «Բոկո հարամ» նիգերիական խմբավորումն ավելի վաղ քանիցս երեխաներին օգտագործել Է որպես մահապարտներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



